Քնեցինք, զարթնեցինք ու իմացանք, որ Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով, որը կազմում է 7,1 տոկոս։ Մի պահ թվաց, թե կարո՞ղ է ուրիշ երկրում ենք ապրում, սակայն դրանից տեղյակ չենք, քանի որ Հայաստանի բնակչությունը իր մաշկի վրա ընդհանրապես չի զգացել այդ աճը։

Ինչպե՞ս է ստացվում, որ գործազրկության մակարդակի նվազում չկա, ներդրումներ չկան, խոշոր ենթակառուցվածքային և այլ նախագծեր չեն կառուցվում, բայց Հայաստանը Եվրոպայում ամենաբարձր աճն է գրանցում։ Պատասխանը շատ պարզ է, ուղղակի թվեր են նկարել բնակչությանը մանիպուլացնելու համար, թե չէ ի՞նչ տրամաբանության մեջ կարող էր տեղավորվել նկարչության մաստերկլասներ ցույց տվող վիճակագրականի նախկին պետին պահելը և անձեռնմխելիություն շնորհելը։ Նույնը կարելի է ասել մեկ այլ նկարչի՝ Մուկուչյանի մասին։

Ավելի լավ կլինի, որ ժողովուրդը բարձրաձայնի իր կյանքում տեղի ունեցող դրական փոփոխությունների մասին, այլ ոչ թե կառավարությունը երգեր ձոնի նկարված թվերին, որոնք ոչ մեկին պետք չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել