
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում,այսօր՝ ժամը 07.49-ին, Արփա գետն ընկած ավտոմեքենայի մեջ 6 մարդ է եղել, որից մեկը՝ երեխա։
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34LD116 պետհամարանիշով ավտոմեքենայից դուրս են բերել, վարորդ Արմեն Պողոսյանին, ուղևորներ՝ Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ Աննա-Զորիտա Մուրադյանին (ծնված 2007թ.), Արեն Մուրադյանին (ծնված 2002թ.), Աբրահամ Մուրադյանին(ծնված 2000թ.), Նելլի Գյունջյանին (ծնված 1965թ.) և Ջորջ Մուրադյանին (ծնված 1962թ.):
Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/06/26/accident-yeghegnadzor/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել