Ադրբեջանում այսօր նշվում է Զինված ուժերի օրը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Բաքվի Ազատության հրապարակում մեկնարկել է տոնական զորահանդեսը, որին ներկա են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, պատգամավորներ և օտարերկրացի դիվանագետներ:

Զորահանդեսին մասնակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինվորական ստորաբաժանումների հրամանատարների, խաղաղապահ ուժերի, հատուկ նշանակության զորքերի, ծովային հետևակազորի, պետական սահմանապահ ծառայության, ՆԳՆ ներքին զորքերի, Պետական պահպանության հատուկ ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմները, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունների սաները:

Ռազմաշքերթի ժամանակ ցուցադրվել են «Միգ 29», «Սու 25» «Լ39» ուսումնական և ռազմական ինքնաթիռներ, «Մի 24», «Մի8/17», ինչպես նաև «Մի35Մ», «ԿԱ 32» և «Մի 8» ուղղաթիռներ:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել