Չինաստանի հյուսիս-արևմտյան Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 27մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ այսօր առավոտյան փոքրիկ քաղաքներից մեկում մի խումբ մարդիկ սառը զենքերով սկսել են հարձակվել ոստիկանական բաժանմունքների, քաղաքապետարանի շենքի վրա։ Հարձակվողները հրկիզել են մի քանի ոստիկանական մեքենաներ։

Հարձակումների հետևանքով զոհվել է ոստիկանության 9 ներկայացուցիչ և 8 քաղաքացիական անձ։ Ոստիկանները հարձակվողների դեմ կրակ են բացել, ինչի հետևանքով սպանվել է 10-ից ավելի մարդ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել