Այս օրերին կրկին խնդրահարույց է դարձել ծիրանի բերքի իրացման հարցը: Բանը հասել է նույնիսկ ճանապարհներ փակելուն: Սակայն հարց է՝ ինչի՞ց են, ի վերջո, մարդիկ դժգոհ: Որ փորձում են իրենցից բերքը գնել էժա՞ն: Բայց դա յուրաքանչյուրի օրինական ցանկությունն է՝ հնարավորինս քիչ ծախսով ստանալ առավելագույն արդյունք: Խնդիրն այն է, որ մենք այսօր չունենք գյուղացիական տնտեսությունների հեռանկարային գործընկեր կառույցներ, որոնք երկարամյա ֆորվարդային պայմանագրեր կունենան գյուղացիական տնտեսությունների հետ: Ճիշտ է, դրա արդյունքում վաղ թե ուշ կդրվի հողերի միավորման և կոլեկտիվ կամ կոոպերատիվ տնտեսությունների, գյուղացիական ՓԲԸ-ների ձևավորման խնդիր, սակայն այս պարագայում իսկապես հնարավոր չէ, որ հա՛մ կին լինի, հա՛մ չբեր լինի, հա՛մ էլ 20 երեխա ունենա: Վաղուց պետք է հասկանալ, որ այսպես կոչված ազատ շուկայական տնտեսությունը ունի իր հետևանքները և ամենևին չի ենթադրում սոցիալական արդարություն:

За что боролись, на то и напоролись.

Կորչի կապիտալիզմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել