Կան պահեր, որ ուզում եմ թողնել հպարտությունս ու վազե՜լ, վազել արագ, որ հասնեմ... որ հանկարծ ետ չմնամ քեզնից... Ուզում եմ զանգել ու ասել. «Գիտե՞ս, ես այլևս հպարտ չեմ»...  

Բայց կան կրկնակի պահեր, որ հասկանում եմ` քեզ մոտ վազելուց երբեք չեմ հասնի ... իսկ եթե հասնեմ, գուցե չընդունես... Հասկանում եմ` թե զանգեմ, գուցե չհասցնեմ ասել, որ այլևս հպարտ չեմ... Գուցե ինքդ երբեք ինձ նման չես թուլանում մեկ-մեկ... Գուցե ինքդ ինձ նման երբե՜ք սիրել չգիտես... 
Ինձ նման ատելությունդ սեր չի իրականում...
Ինձ նման երազանքներ չունես...
Ինձ նման հիշողություններ չես պահել...

Կան եռակի պահեր, որ ես հասկանում եմ ... քեզ մոտ գալ չի կարելի...
Քեզ` նման երջանկության արժանացնել չէի ուզի... 
Քեզ` միջից գժվելու չափ ուրախանալ, բայց արտաքինով արհամարհանք ցույց տված երբե՜ք չեմ ցանկանում տեսնել...

Կան քառակի պահեր, որ ես հասկանում եմ ... ես հպարտ եմ քեզնից ավելի... ու որքան էլ երազեմ, թե մի օր կթուլանաս... ես ինքս թուլությունից կկորցնեմ հպարտությունս... ու գուցե նորից լինեն պահեր, որ ուզեմ թողնել հպարտությունս ու վազե՜լ, վազել արագ, որ հասնեմ... որ հանկարծ ետ չմնամ քեզնից... Ուզեմ զանգել ու ասել. «Գիտե՞ս, ես այլևս հպարտ չեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել