Ուկրաինայի Պրեմիեր լիգայի և Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ով երազում է լքել իր ներկայիս ակումբը և տեղափոխվել «Լիվերպուլ», կարող է շարունակել կարիերան Իտալիայի առաջնությունում, գրում է Обозреватель-ը։
Եվ խոսքը, որքան էլ տարօրինակ է, «Յուվենտուս» ակումբի մասին չէ, որը հետաքրքրված էր Մխիթարյանով դեռևս ձմռանը, այլ «Նապոլիի»։ Ինչպես նշում է շվեյցարական Gerüchte Ticker ֆուտբոլային համացանցային պորտալը, առաջատար հարձակվող Էդինսոն Կավանիի վաճառքի դեպքում ստացված միջոցների մի մասը կուղղվի Մխիթարյանի տրանսֆերին։
Ըստ աղբյուրի տվյալների՝ 24-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու թեկնածուների ցուցակից արդեն դուրս է եկել «Բարսելոնան», իսկ դորթմունդյան «Բորուսիան» օր օրի ավելի է հակվում ֆուտբոլիստին ներկայացվող իր պահանջներից հրաժարվելու որոշմանը։
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, «Բորուսիան» պատրաստվում է գերազանցել անգլիական «Լիվերպուլի» առաջարկը։ Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Բորուսիան» պատրաստ է առաջարկել 25 մլն եվրո, այն դեպքում, երբ «Լիվերպուլը» համաձայն է Մխիթարյանի համար վճարել 20 մլն եվրո։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



