Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվության աղմկոտ ներկայացումը շարունակում է մնալ ներիշխանական քննարկումների հիմնական թեմաներից մեկը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած խախտումներից ու չարաշահումներից զատ, քննարկվում է նաև նույն Ի. Զաքարյանի գործունեությունը: Կարծիքներ են հնչում, որ ՎՊ-ի ու այդ կառույցի նախագահի գործունեությունը նույնպես անբասիր չեն: Այսինքն` ամեն մի հայտնաբերված չարաշահում կամ թալան չէ որ ներկայացվում է հանրությանը, և ներկայացված ամեն մի դեպք չէ, որ համապատասխանում է իրականությանը:

Քննարկումներ են լինում, որ որոշ չարաշահումներ պարզապես չեն ներկայացվում, և դա հավանաբար տեղի է ունենում որոշակի կոռուպցիոն գործարքի կամ պայմանավորվածության արդյունքում, և որ հենց դրա արդյունքում է ավարտին հասցվում Ի. Զաքարյանի մի քանի մլն դոլարանոց տունը: Մյուս կողմից էլ կարծիք կա, թե որոշ խախտումներ ՎՊ նախագահը ուռճացված կամ հետին թվով է ներկայացնում, եթե տվյալ գերատեսչության ղեկավարի հետ չի կարողացել գործարքի մեջ մտնել, կամ նա չի վայելում քաղաքական ամուր հովանավորչություն: Ահա թե ինչու ՎՊ-ի բացահայտումները շատ հաճախ արժանանում են սուր քննադատության: Պարզապես ՎՊ-ի մամլիչի տակ ընկնող պաշտոնյաները չեն համարձակվում ընդդիմանալ՝ մտածելով, որ Ի. Զաքարյանն այդ ամենը անում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ: Ի. Զաքարյանն ինքը ամեն մի հայտարարության ժամանակ մի քանի անգամ հատուկ շեշտում է, որ նախագահին այդ ամենը տեղյակ է պահել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել