Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը և Մոսկվայի պետական համալսարանի միջազգային կրթության կենտրոնն անցկացրել են հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ ռուսաց լեզվի XII-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է շուրջ 4000 դպրոցական: Առաջին փուլը լավագույնս հաղթահարած Ասիայի և Եվրոպայի շուրջ 30 երկրի 3000 աշակերտ հունիս 19-21-ը Մոսկվայի պետական համալսարանում մասնակցել է օլիմպիադայի երկրորդ փուլին:

Նշված փուլին Հայաստանը ներկայացրել է հանրապետության տարբեր դպրոցների 12-17 տարեկան 5 աշակերտ: Օլիմպիադայի արդյունքում երկու առաջին պատվավոր տեղերը զբաղեցրել են Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի և Ստեփանավանի թիվ 2 դպրոցի սաները`Թումոյան Լուսինեն և Կիրակոսյան Նինան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել