Վահե Գառնիկի Ավետյան
02.օգոստոս.1979--29.հունիսի.2012
ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր, կրթությունը ստացել էր Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004թ.-ից ծառայում էր պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նա մահացավ 2012 թ. հունիսի 29-ին` կոմայից ուշքի չգալով: Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում: Հագել էր սպորտային համազգեստ ու ցանկանում էր մտնել ռեստորան: Այն էլ ինչ ռեստորան-«Հարսնաքար»։ Սպորտային համազգեստով 33 տարեկան զինված ուժերի մայորին ռեստորան չի կարելի, իսկ դատարկ գլխով հաստավիզ անասուններին կարելի՞ է: Աֆիցանտ, ով կռիվ է հրահրում, կարելի է, մարդասպան հաստավիզներին կարելի է, էլ չեմ ասում, որ այդ մարդիկ նույնիսկ նման բանի համար վարձատրվում են: 8 տարի բժշկության մեջ: Հազարավոր կյանքեր է փրկել, հազարավոր զինվորների է առողջացրել և առողջ վերադարձրել իրենց ծնողներին: Իսկ հիմա ի՞նչ-նրա երեխաները: 2 երեխա, ովքեր որբացան, ծնողներ, ովքեր ջահել որդի կորցրին, կին, ով 30 տարեկանում մնաց այրի: Իսկ ով է այս ամենի պատասխանը տալու: Իսկ որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչ կյանքով կամ ինչպես են ապրում կամ ապրելու այդ երեխաները:
Չեմ կարծում, թե դատելով նրանց համար դա պատիժ կլինի: Ամենամեծ պատիժը Աստծո դատաստանն է: Իսկ գիտե՞ք, թե ինչպես է լինելու այդ դատաստանը: Կանցնեն տարիներ, և այդ մարդասպանների երեխաները կմեծանան ու կիմանան այդ ամենի մասին, կիմանան, որ իրենց ծնողը մարդասպան է: Եվ այդ ժամանակ կլինի նրանց պատիժը-իմանալ, որ ապրում են մարդասպան ծնողի հետ: Իմանալ, որ այդ մարդասպան ծնողը երկու երեխա է որբացրել: Ու մինչև ե՞րբ: Արդյո՞ք չի գալու այն օրը, երբ այս երկրում նման շներին իրենց տերերը իրենց բներում կպահեն` պարանոցի կապը (ошейник) վզներին, դնչկալը բերաններին, որպեսզի իրենց շները ուրիշին կյանքից չզրկեն: Արդեն որերորդ դեպքն է, որ նման տականքները ծնողին զրկել են որդուց, որդուն` ծնողից, կնոջը` ամուսնուց: Գալու է նաև այն օրը, երբ այդ շների տերերն էլ են պատասխան տալու իրենց իսկ գազազացրած, անդաստիարակ, հաստավիզ ու անուղեղ շների կատարածի համար:
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ-Արդեն մեկ տարի է, ինչ ես նրան չեմ տեսնում: Նա էլ չկա: Կան նրա հետ եղած պահերի հիշողությունները, կան նրա ասած բառերը: Հիշողությո՞ւն-իսկ ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է նա այս պահին չլինի մեր կողքին: Մենք բոլորս կարոտում ենք նրան, աղոթում նրա հոգու հանգստության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել