Թուրք-սիրիական սահմանի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է յոթ սիրիացի փախստական, որոնք բնակություն են հաստատել Թուրքիայի Հաթայ մարզում՝ հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Սիրիական ազատ բանակի և կառավարական զորքերի միջև:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիացի փախստականների թիվը Սիրիայի տարածքում հասել է շուրջ 500 հազարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել