
Հունիսի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի և Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջև։
Պարբերականը գրել էր, որ ականատեսների վկայությամբ՝ վեճն այնքան է թեժացել, որ քաղաքապետարանի միջանցքում Աշոտ Պապայանն ապտակել է Արսեն Ամյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց հետ առանձնազրույց է ունեցել ու նախատել, որ իրենց նման բան են թույլ տվել։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել