Երբ առողջական խնդիրներ ունեցող մարդուն տանում են հիվանդանոց, ապա ողջ բուժանձնակազմը ոչ թե սկսում է առավոտից իրիկուն դատապարտել նրան հիվանդ լինելու համար ու երեսով տալ արատները, այլ փորձում է ապաքինել:

Նույնը մեր ժողովրդի դեպքում է՝ այն պատմական հանգամանքների բերումով հիվանդացել է, բայց ով չի ալարում, փնովում է նրան, ծաղրում, վիրավորում, երեսով տալիս արատները:
Որ ի՞նչ:
Թե կարող եք, ճարն ասեք, իսկ թե ոչ՝ այլ գործ գտեք ձեզ ու մի՛ ծանրացրեք ձեր իսկ վիճակը՝ այդ բոլոր արատները դուք էլ եք կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել