«Պարզվում է՝ Հայաստանում բիոզուգարանները շատ հին «պատմություն» ունեն։ Բոլոր կարգի բացօթյա մեծ միջոցառումների, մասնավորապես համահայկական խաղերի, համերգների ժամանակ դրանք օգտագործվել են։ Զանգահարում ես ոմն Գագիկ Կակոսյանի և «պատվիրում» այդ տեխնիկական միջոցը՝ քանի հատ կամենաս, քանի օրով կամենաս, իրենք բերում-տեղադրում, հետո գալիս-տանում են։

Այս բիոզուգարանների հմայքն այն է, որ էժան են, օրը մոտ 30 հազար դրամ։ «Եթե ցանկանում եք նորը, կարող ենք ցելոֆանի մեջ, նոփ-նոր՝ աղջիկ վիճակում, բերենք-տեղադրենք»,– ասում են պատվեր ընդունողները։ Այս վերջիններն էլ արժեն 1500 դոլար, ինչպիսիք տեղադրվելու են Գյումրիում։ «Թե չէ՝ գիտահետազոտական-միտահետազոտական, հարյուր հազար դոլարանոց, մի քանի տեղանի, թվայնացված, ռեկլամներով բիոզուգարանները տեղադրում են, որ ի՞նչ անեն»,– ասաց «բիո»–ոլորտից հասկացող մեր զրուցակիցը»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել