«Ալիևի և Սարգսյանի հանդիպմանը պետք է սպասել ոչ վաղ, քան Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո»,- «ԱԶԳ» օրաթերթի հաղորդմամբ այսպիսի կտրուկ խորագրի տակ է հանդես եկել իրեն «Վ. Տ.» անվանած ադրբեջանցի մեկնաբանը: Այդ բավական ծավալուն նյութում ուշադրության արժանի է երկու ընդգծում:

Առաջինը ձևակերպված է այսպես. «Երևանը և Բաքուն շարունակում են ...ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց սկզբունքները շարադրել իրենց ձեռնտու դիրքերից: Բաքվի տեսակետիցՙ այդ սկզբունքները ենթադրում են առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի «շրջակայքի ադրբեջանական բոլոր 7 շրջանների ազատագրում» (չակերտները մերն են- Վ. Ա.), ապա նոր միայն

«Ադրբեջանի այդ ռեգիոնի» (չակերտները մերն են- Վ. Ա.) վերջնական կարգավիճակի որոշում: Երևանի տեսակետից` հիմնարար սկզբունքներն ուղղված են Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի որոշմանը հանրաքվեի միջոցով, որը հակամարտության բոլոր կողմերի համար պետք է ունենա իրավական պարտադիր ուժ»: Ինչպես տեսնում ենք, իրավիճակը մեկնաբանված է բավական բարեխղճորեն: Եթե, իհարկե, բացառենք, որ ղարաբաղյան կարգավորման միջնորդական հայեցակարգն ադրբեջանցի հեղինակը ներկայացրել է որպես «Երևանի տեսակետ»: Այդ «թեթևամտության» համար նրան կարելի է ներել, քանի որ Բաքվի տեսակետը շարադրելիս նա անկեղծ է մինչև վերջ: 

Շարունակությունը կարող եք կարդալ «Ազգ» օրաթերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել