Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնությունների տրամադրումը բուռն քննարկումների տեղիք տվեց խորհրդարանում: Այս մասին այսօրվա համարում գրում է «Ազգ» օրաթերթն ու հիշեցնում, որ այդ ծրագրով նախատեսվում է 550 մլն դոլարի ներդրումներ իրականացնել: Ենթադրվում է, որ Դիլիջանի տարածաշրջանում դա նկատելի տնտեսական աշխուժություն կառաջացնի:Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս նախագծին տրվելիք արտոնությունների ընդգծված դեմ տեսակետներ հնչեցին, բնականաբարՙ հիմնականում 90-ականների իշխանությունները ներկայացնող պատգամավորների կողմից:

«Զերծ մնալով մեկնաբանություններից այդ կապակցությամբ, նշենք միայն, որ այս պահին այդ ծրագրին համարժեք խոշոր ներդրումային ծրագիր Հայաստանում ուղղակի չկա: Այս առումով հետաքրքրական է, թե այս տարվա առաջին եռամսյակում որքա՞ն օտարերկրյա ներդրումներ են կատարվել մեր երկրում, ի՞նչ համեմատության մեջ են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրանց ո՞ր մասն է ուղղակի եւ ո՞ր երկրներից է կատարված»,-գրում է ԱԶԳ-ի հոդվածագիր Արա Մարտիրոսյանը:

Պարբերականը նկատում է, որ այս տարի օտարերկրյա ներդրումները նվազել են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ պարբերականի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել