Տավուշի մարզկենտրոն Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը տեղյակ չէ և անգամ չի էլ լսել, որ անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս: «Բացարձակ չգիտեմ էլ, թե Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամաս կա: Ոչինչ չգիտեմ ու առաջին անգամ էլ լսեցի»,-ասել է քաղաքապետը: Հրապարակման մանրամասները կարդացեք պարբերականի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել