Նախախորհրդարանի ներկայացուցիչները կապանցիներին կոչ էին անում միանալ իրենց շարժմանն ու նոր երկիր կառուցելու իրենց ծրագրինԿապանի մշակույթի հարպարակում անցկացված նախախորհրդարանի այսօրվա հանրահավաքին քիչ թվով մարդիկ էին հավաքվել՝ հիմնականում  տատիկներ ու պապիկներ: Անկախ սակավաթիվ մասնակցիների ներկայության՝ նախախորհրդարանի ներկայացուցիչներն ու համախոհներն անցկացրեցին իրենց հանրահավաքը, կապանցիներին տեղեկացրեցին իրենց առաքելության մասին, խոսեցին նոր երկիր կառուցելու ու նոր ազատագրական պայքարի իրենց ծրագրի անհրաժեշտության մասին: «Մենք միայն մի բան ենք ուզում՝ ունենալ երկիր,  որտեղ բոլորս կարողանանք մեր մասնագիտությամբ աշխատել, ապրել մարդավարի եւ չմտածել մեր գլխին ջուրն են թանկացնելու, թե՝ գազը, մեր նպատակն է ստեղծել այնպիսի երկիր, այնպիսի միջավայր, որտեղ որ մարդը չի մտածի դուրս գնալու՝ կաշին փրկելու մասին»,-ասաց նախախորհրդարանի ներկայացուցիչ, դիրիժոր Վարդան Հակոբյանը եւ կոչ արեց կապանցիներին, ինչպես 1990-ականներին են պայքարել ազատագրական պայքարին, այնպես էլ այսօր լծվեն ներկայիս ազատագրական պայքարի այս շարժմանը: Ժիրայր Սեֆիլյանը նույնպես իր ելույթի ժամանակ կապանցի առաջամարտիկներին հորդորեց միանալ իրենց ծրագրերին՝ հավելելով, որ առանց ինքնակազմակերպման արդյունք չի լինելու:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել