Կոտորվեցինք իշխանությանը բացատրելով, որ երկրում բժշկությունը զարգացնեն ու լուրջ պետական հոգածություն լինի այդ բնագավառի հանդեպ. էս ազատ տեղաշարժի դարաշրջանում, երբ օֆշոր-մոֆշոր ես գնում կամ բան-ման ես ղրկում ընդեղ ու ստանում, կարող ես հազար տեսակի ինֆեկցիայով վարակվել` օֆշորալուծ, դես-դեն... Բայց դե չեն արել: Այս իրավիճակում մնում է ստիպված օգտվել տիրացուի ծառայություններից` օֆշորալուծի դեմ աղոթքով: Բա մարդ մի հոգեւորական ընկեր չունենա՞ր` ազգիս վերնախավին ապահովեր նման ծառայությամբ: Օֆշորյան սկանդալից հետո օֆշոր-եռյակի ընկերներով էնպես թռան իրար վրայից, որ քիչ է մնում ասեն` միմյանց չենք էլ ճանաչել... Ասենք` ես իմ համար միշտ աղոթք եմ արել էստեղ` Արարատյան հայրապետական թեմում, ու խաբար չեմ, չեմ ճանաչում իրանց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել