
Երևանի քույր-քաղաք հանդիսացող Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով հունիսի 19-23-ը Երևանի քաղաքապետարանի անունից աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը մասնակցել է «Մարսելը 2013թ.–ի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» հռչակվելու առիթով կազմակերպված տոնական ծրագրի շրջանակում անցկացվող «Հայ–ֆրանսիական գերազանցության շաբաթ» խորագրով միջոցառումներին. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այս համատեքստում Մարսելում գումարվել է Համաշխարհային հայկական առևտրային ցանցի երրորդ գլխավոր համաժողովը, որի շրջանակում աշխարհի տասներեք երկրներից ժամանած հայկական առևտրաարդյունաբերական պալատների ու հայ գործարարներին միավորող այլ կառույցների ներկայացուցիչներին է ներկայացվել Երևան քաղաքի ներդրումային հնարավորություններն ու մշակված ներդրումային ծրագրերը: Եվրոպայի 2013 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակված Մարսելում կազմակերպված միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նաև ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի անունը կրող հրապարակի բացման հանդսավոր արարողությունը: Բացի այդ, Մարսելի քաղաքապետարանում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ էլ աշխարհահռչակ շանսոնե Շարլ Ազնավուրին շնորհվել է Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում։
Նյութն ամբողջությամբ` այստեղ