20-ամյա բրազիլուհի Կատարինա Միլյորինին վաճառել է իր կուսությունը Virgins Wanted աճուրդի ժամանակ` 780 հար դոլարով: Այժմ նա սովորում է համալսարանում, որտեղ ուսումնասիրում է մարմնամարզություն: Աճուրդից ստացված գումարը աղջիկը որոշել է ծախսել հետագա ուսման և երկրում աղքատների համար կացարան կառուցելու վրա: Ընդ որում, Կատարինան դեմ է մարմնավաճառության մասին բոլոր մեղադրանքներին, քանի որ «մեկ անգամով ոչինչ չի որոշվում»: Նա իրեն անվանում է ռոմանտիկ աղջնակ, ով հավատում է սիրուն:Աղջկա անմեղության գնորդը ոմն ճապոնացի Նատսուն է, ով հաղթել է մյուս հավակնորդներին թեժ մրցակցության պայմաններում:

Այժմ նա պատրաստվում է հանդիպել աղջկան Ավստրալիայից ԱՄՆ թռչող ինքնաթիռում, որից հետո նրանք կմեկնեն անհայտ ուղղությամբ, որտեղ էլ ավարտին կհասցնեն իրենց «գործարքը»: Գնորդը պարտավոր է անցնել մաշկավեներական հիվանդությունների բոլոր թեստերը, իսկ Կատարինան իր հերթին պետք է տեղեկանք ներկայացնի իր անմեղության կապակցությամբ:

Բացի Կատարինայից, աճուրդի է հանվել նաև 21-ամյա մի երիտասարդի կուսություն: Ալեքսանդր Ստեփանովի առաջին կինը լինելու իրավունքը գնել է բրազիլացի մի կին՝ վճարելով 3 հազար ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել