
2009 թվականին Հարավային Կալիֆորնիայում հայտնվեց Audi A4-ի գովազդային վահանակ` արհամարհական կարգախոսով. «Your move, BMW/ Քո հերթն է, BMW»:
Մի որոշ ժամանակ անց BMW-ի կոնցեպտը հասցրեց պատասխան ջախջախիչ հարվածը. հենց Audi-ի վահանակի դեմ դիմաց հայտնվեց BMW M3-ը իր կարգախոսով` «Շախ և մատ»:
Իսկ ամեն ինչ սկսվեց BMW-ի այս վահանակից, որտեղ BMW-ն շնորհավորում էր Audi-ին «Հարավային Աֆրիկայի 2006 թվականի լավագույն մեքենան» ճանաչվելու կապակցությամբ և տակը ստորագրում էր «Աշխարհի 2006 թվականի լավագույն մեքենայի» կողմից:
Audi-ն չուշացրեց պատասխանը. «Շնորհավորում ենք BMW-ին «Աշխարհի 2006 թվականի լավագույն մեքենան» ճանաչվելու կապակցությամբ` Consecutive Le Mans 24 Hour մրցույթների 6-ակի հաղթողի կողմից (2000—2006).
Այս պատերազմներին միացավ Subaru-ն և հայտարարեց, որ մինչ BMW-ն և Audi-ն վիճում են «գեղեցկության մրցույթի» համար, Subaru-ն արտադրում է աշխարհի լավագույն շարժիչները:
Այսպես BMW-ն ծաղրում է նաև Mercedes-ին, որտեղ BMW-ն ընձառյուծի գունավորմամբ է և սլանում է Mercedes-ի հետևից, որը զեբրի գունավորմամբ է:
Մերսեդեսը պատասխանեց պարզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել