Չնայած որ բոլորիս մոտ Ֆեյսբուքից հետո երկրորդ պարտադիր բացված պատուհանը Գուգլ որոնողական համակարգն է, բայց մենք ծանոթ ենք Գուգլի մատուցած ծառայությունների ընդամենը մի չնչին տոկոսին Առաջարկում եմ միասին գուգլել և ծանոթանալ այդ հրաշք համակարգի առաջարկած ծառայություններին, որոնք էլ ավելի կհետաքրքրացնեն ու կհեշտացնեն ձեր` ինտերնետից օգտվելը:

1. Google Mars ծառայությունը գրեթե նույնն է, ինչ  Google Earth-ը, միայն  մի տարբերությամբ` այն հնարավորություն է տալիս հետազոտել նաև Կարմիր մոլորակը: (www.google.com/mars)

1

2. Google Scholar – գիտական հոդվածների որոնողական համակարգ: Այն բավականին հզոր է և ձեզ հնարավորություն է տալիս փնտրել ու գտնել ցանկացած թեմայով գիտական աշխատանքներ, հոդվածներ, թեզեր, գրքեր և այլն: Այն կարելի է համարել  համալսարանների ու գիտական հաստատությունների օնլայն «գանձարան»: (www.scholar.google.com)

2

3. Google Art Project –  սա հիանալի կայք է, որը օգտատերերին հնարավորություն է տալիս վիրտուալ շրջայցներ կատարել աշխարհի ամենահայտնի թանգարաններով, պատկերասրահներով: Շատ նման է Google Street View-ին: (www.googleartproject.com/ru)

3

4. Google Transliterate – սա ծառայություն է, որը հնարավորություն է տալիս օտար լեզուներով տեքստեր հավաքել:

4

5. Build with Chrome – սա Google Australia-ի և Lego-ի գործընկեր պրոյեկտն է: Այն ստեղծված է, որ օգտատերերը հնարավորություն ունենան տեսնելու, թե ինչպես է GoogleChrome-ը եռաչափ պատկերներ ցույց տալիս: Ինչպես նաև այն հնարավորություն  է տալիս ինքնուրույն եռաչափ պատկերներ ստեղծել  Lego-ից: (www.buildwithchrome.com/static/map)


5

6. Google Think – կայք` ստեղծված հատուկ գովազդի և հարակից ոլորտների մասնագետների համար: Այստեղ նրանք կարող են ոգեշնչվել իրենց նոր գաղափարների համար:  (www.google.com/think)
6

7. Power Searching with Google – գործիք որը գուգլասերներին հնարավորություն է տալիս վարպետանալ իրենց որոնողական կարողությունների մեջ: Այստեղ Գուգլի մասնագետները կիսվում են իրենց գիտելիքներով, խորհուրդներ տալիս, որոնք օգտատերերին կօգնեն իրենց հետագա որոնողական աշխատանքներում: (www.powersearchingwithgoogle.com)

7

8. Schemer – ցանց, որը օգնում է մեզ մեր ընկերների հետ ընդհանուր գործողություններ պլանավորել: Այն ավելի օգտակար է խիտ բնակեցված քաղաքների և շրջանների բնակիչների համար: 

8

9. Google Sound Search – ծառայություն, որը ասում է ձեզ, թե ինչ երաժշտություն է հնչում այդ պահին: Կարծում եմ` սա շատերին  է պետք: (www.googlesystem.blogspot.com/2012/06/google-sound-se..)

9

10. Google Moderator –բաց ֆորում, որտեղ կարելի է ազատ քննարկումներ անցկացնել ցանկացած թեմայի շուրջ, փոխանակվել հետաքրքիր մտքերուվ ու գաղափարներով:  Moderator-ը օգնում է ձեզ ցանկացած հարցի շուրջ հետադարձ հասցե ստանալ: (www.google.com/moderator/?hl=ru)

10

11. encrypted.google.com – սա բավականին ուժեղ պաշտպանված որոնողական համակակարգ է: Օգտագործվում են նույն կոդավորումները, ինչ-որ բանկերը օգտագործում են օնլայն օպերացիաների ժամանակ: (encrypted.google.com)

11


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել