Կանացի թենիսը շարունակում է հանդիսանալ աշխարհում ամենապոպուլյար սպորտաձևը, և դրանում փառք ձեռք բերած աղջիկները շատ արագ դառնում են միլիոնանոց կարողությունների տեր: Ուստի պետք չէ զարմանալ, որ ներքոնշյալ ցուցակում տեղ են գտել հիմնականում այս սպորտաձևի ներկայացուցիչներ:

Мария Шарапова

 

 1. Մարիա Շարապովա (թենիս) — $ 29 մլն

Համեմատած անցած տարվա իր եկամուտների հետ` Մարիայի` այս տարվա եկամուտներն աճել են 2 միլիոն դոլարով, ինչը թույլ տվեց նրան 9-րդ անգամ անընդմեջ գլխավորել աշխարհի ամենաբարձր վարձատրվող կին մարզիկներրի շքերթը: Նրա եկամուտների աճը պայմանավորված է տարբեր մրցաշարերում ունեցած հաջող ելույթներով. 2012 թվականի 5,1 մլն դոլար փոխարեն Մարիան այս տարի միայն որպես մրցանակային ֆոնդ ստացել է 6 միլիոն դոլար, մինչդեռ տարին դեռ նոր է կիսվել:

Եվս 23 միլիոն դոլար Մարիան վաստակել է գովազդային պայմանագրերի շնորհիվ՝ Nike, Head, Samsung, Tag Heuer և Evian ընկերությունների հետ: Այս տարվա ապրիլին Շարապովան դարձավ նաև Porsche բրենդի դեմքը, և ըստ երևույթին, մինչև հաջորդ տարի ոչ մի այլ մարզիկի չի հաջողվի գերազանցել նրա ցուցանիշը:
Բացի դրանից` Մարիան հասցնում է նաև բիզնեսով զբաղվել: Անցած տարի նա շուկա մտցրեց Sugarpova մարմելադները, որոնք առաջին 12 ամիսների կտրվածքով վաճառվեցին 1.5 միլիոն միավորով՝ յուրաքանչյուրը 5-6 դոլար գնով: Թենիսիստուհին ասել է, որ իր սպորտային կարիերան ավարտելուց հետո պլանավորում է այս բրենդի ներքո այլ ապրանքներ էլ թողարկել:

Серена Уильямс

2. Սերենա Ուիլիամս (թենիս) — $ 20,5 մլն

Չնայած նրան, որ Ուիլիամսը վերջին շրջանում հրաժարվում է որոշ գովազդային պայմանագրերից, նրան, այնուամենայնիվ, հաջողվել է այս տարի հայտնվել այս շքերթի 2-րդ հորիզոնականում: Նրա հովանավորների ցանկում նշվում են այնպիսի ընկերությունների անուններ, ինչպիսիք են. Nike, Wilson, Gatorade, OPI և այլ ընկերություններ, որոնք բոլորը միասին բերել են Սերենային 12 միլիոն դոլար՝ 12 ամիսների ընթացքում:

Փետրվարին 31-ամյա Ուիլիամսը իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ գլխավորեց WTA վարկանիշային աղյուսակը, այդ կերպ նա դարձավ պատմության մեջ ամենատարեց թենիսիստուհին, ում հաջողվել է անել դա, իսկ կարիերայի ընթացքում վաստակած 45 միլիոն դոլարով նա հանդիսանում է ամենաբարձր վարձատրվող կին և 4-րդ ամենաբարձր վարձատրվող առհասարակ մարզիկը պատմության մեջ:

3. Լի Նա (թենիս) — $ 18,2 մլն

Լին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2011 թվականին, երբ հասավ «Մեծ սաղավարտի» և Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ փուլերին և հաղթեց երկրորդում: Նա դարձավ առաջին ասիացի մարզիկը, ով ունեցավ նման հաջողություններ թենիսում, ինչն անկասկած մեծ ազդեցություն ունեցավ նրա եկամուտների աճի վրա: Փարիզում տոնած իր պատմական հաղթանակից հետո նա ստորագրեց մի քանի բազմամիլիոն դոլարանոց գովազդային պայմանագրեր, և այժմ նա համագործակցում է Babolat, Nike, Samsung, Mercedes ընկերությունների, ինչպես նաև բազմաթիվ չինական ընկերությունների հետ:

4. Կարոլինա Վոզնյացկի (թենիս) — $ 15,7 մլն 

Անմիջականորեն կորտի վրա Կարոլինայի եկամուտները աստղաբաշխական չեն. անցած տարի  նա վաստակել է ընդհամենը 2.4 միլիոն դոլար: Փոխարենը նա խիստ ձեռնտու պայմանագրեր ունի Adidas, Yonex, Proactiv, Rolex и Sony Ericsson ընկերությունների հետ: Բացի դրանից` Վոզնյացկին թողարկում է սեփական անունը կրող ներքնաշորերի բրենդ, որը բերում է նրան միլիոնավոր դոլարի եկամուտներ:

5. Դանիկա Պատրիկ (ավտոսպորտ) — $ 12,9 մլն 

Ամերիկյան NASCAR ավտոմրցարշավի կին աստղ Դանիկա Պատրիկի` անցած տարվա եկամուտները էականորեն չեն փոփոխվել: Նա առաջվա պես հարաբերականորեն քիչ է վաստակում մրցուղում (6.4 միլիոն, իսկ առաջատար Ջիմմի Ջոնսոնի մոտ այս ցուցանիշը կազմում է 16,3 միլիոն), բայց փոխարենը նա ճոխ հոնորարներ է ստանում իր հովանավորներից` տարեկան 6,5 միլիոն դոլար, և այս ցուցանիշով նա աշխարհում 3-րդ մրցարշավորդն է:

6. Վիկտորիա Ազարենկո (թենիս) — $ 12 մլն

Այս տարի բելոռուս մարզիկը շատ մոտեցավ առաջատարների թոփ 5-յակին՝ շնորհիվ Red Bull-ի հետ կնքած բազմամիլիոնանոց պայմանագրի և աճած մրցանակային ֆոնդերի: Նա դարձավ առաջին թենիսիստուհին, ով էներգետիկ հայտնի այս ըմպելիքի դեմքն է հանդիսանում: Ավելի վաղ, ընկերությունը գերադասում էր այդ դերում տեսնել էքստրեմալ սպորտաձևերի հայտնի ներկայացուցիչների: Բացի դրանից` Ազարենկոն մինչ օրս համագործակցում է  Nike, Wilson, Citizen Watch American Express и Six Star Pro Nutrition ընկերությունների հետ:

2012 թվականին Վիկտորիան առաջատարն էր մրցումների մրցանակային ֆոնդերը շահելում: Շնորհիվ թենիսի կորտի վրա տարած իր հաղթանակների` նա ընդհանուր առմամբ վաստակել էր 7.9 միլիոն դոլար, ինչը ավելին էր, քան ցանկացած այլ թենիսիտուհու ցուցանիշ:


7. Կիմ Յու Նա (գեղասահք) — $ 8,6 մլն 

2010 թվականի Վանկուվերի Ձմեռային օլիմպիադայի չեմպիոն Կիմ Յու Նայի հիմնական եկամուտի աղբյուր են հանդիսանում Kookmin Bank, Nike, Korean Air, Samsung և Hyundai Motor Company ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:
Կիմը անհավանական փառք ունի Ասիայում, ինչը միշտ օգնում է լի տրիբունաներ հավաքել սառցադաշտերում: 22-ամյա այս մարզիկը ցանկանում է հաղթել նաև Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում, իսկ մարզական կարիերայի ավարտից հետո՝ դառնալ ՄՕԿ-ի անդամ:

 8. Ագնեշկա Ռադվանսկա (թենիս) — $ 6,1 մլն

Լեհ թենիսիստուհին այս տարի ավելի քիչ գումար է վաստակել կորտերի վրա, քան ացած տարի՝ համապատասխանաբար 4.1 միլիոն դոլար և 4.9 միլիոն դոլար: Այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ այս աղյուսակում՝ շնորհիվ Lotto, Babolat и Lexus ընկերությունների հետ ունեցած ձեռնտու պայմանագրերի:


9. Անա Իվանովիչ (թենիս) — $ 5,7 մլն

Աշխարհի ամենաբարետես թենիսիստուհիներից մեկը հանդիսացող Իվանովիչը WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է ընդամենը 12-րդ հորիզոնականը, բայց երկրպագուների կողմից սիրված լինելու տեսակետից նա չի զիջում իր առաջատար դիրքերը: Բացի դրանից` այս չքնաղ սերբուհու ուժերին հավատում են Yonex, Rolex, Juice Plus, Technogym ընկերությունները, ինչն արտահայտվում է նրա բանկային հաշվին փոխանցվող միլիոնավոր դոլարներով, իսկ Adidas ընկերության հետ կնքած նրա պայմանագիրը հանդիսանում է կանացի թենիսի պատմության մեջ խոշորագույններից մեկը:

Пола Кример

10. Պոլա Կրեմեր (գոլֆ) — $ 5,5 մլն

26-ամյա Պոլան հանդիսանում է աշխարհում ամենաբարձր վարձրատրվող գոլֆիստուհին: Շնորհիվ իր էֆեկտիվ արտաքին տվյալների և կանացիության (նա կրում է Վարդագույն հովազ մականունը), Պոլան միայն գովազդային պայմանագրերով վաստակել է 4.5 միլիոն դոլար, իսկ նրա հովանավորների ցուցակում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Adidas, CDW և TaylorMade ընկերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել