Main Topic of Meeting with Nature Protection Minister- Again AmulsarԱմուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը դարձավ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հանդիպման գլխավոր թեման: ինչպես նշված է Բնապահպանության նախարարության մամլո հաղորդագրության մեջ. «…Դեսպան Լիչը շնորհավորել է նախարարին բնապահպանության նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ և ընդգծել նախարարության աշխատանքների կարևորությունը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում: «Հայաստանը ունի շատ գեղեցիկ բնաշխարհ, որը ես դեռ նոր եմ բացահայտում»,- նշել է դեսպանը»:

Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի մասին և խնդրել նախարարից օժանդակել ներդրող կազմակերպությանն այդ հարցում:

Կողմերը երկուստեք ընդգծել են հանքարդյունաբերության արդյունքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Նախարար Հարությունյանը մասնավորապես ընդգծել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի շուրջ ընթացող գործընթացների կարևորությունը և նշել, որ հետագա զարգացումները պետք է ապահովեն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սևանա լճի, և առհասարակ հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել