Մարդը միշտ կարծում է, որ ինքը իրեն ավելի լավ գիտի, քան իր շրջապատը։ Ավելի ճիշտ է տեսնում ու սենց բաներ։ Դա գուցե ինչ-որ առումով փաստարկված է, որովհետեւ ոչ մեկ էդքան ինֆորմացիա չունի քո մասին, ինչքան դու, բայց, մյուս կողմից, արդյո՞ք ինֆորմացիան էդքան կարեւոր է։

Ու հետո մարդը գնում է հոգեբանի մոտ, պատմում է նրան ու վստահում է, չէ՞, հոգեբանի ասածներին, հոգեբանի տեսած «ես»-ին։ Բա էդ ո՞նց եղավ ։Ճ

Ու ստեղ, իհարկե, կարելի է ասել՝ «ես էդքան ինֆորմացիա եմ տվել հոգեբանին, դրա համար ինքը պատկերացում ունի»։ Բայց մարդը տալիս է հոգեբանին միայն իր ընկալման միջով անցած ինֆորմացիան, իսկ ես՝ կողքի մարդը, ունեմ այդ նույն ինֆորմացիան կողքից։ Ու այստեղ է թաղված շան գլուխը ։Դ

Հոգեբանները աշխատում են մարդու հետ, ոչ թե մարդու շրջապատի հետ, բայց իրենց հաստատ պետք է մարդուն լավ ճանաչել, հասկանալ։ Ուրեմն եթե մարդու ընկալման միջով անցած ինֆորմացիայից չկարողանայինք հաստատունի ճշտությամբ վերականգնել` ինչ է իրականում եղել, երեւի թե հոգեբանները չէին կարողանա աշխատել։ Ուրեմն մարդու մասին ամենակարեւոր ինֆորմացիան իր ընկալումն է։

Հիմա, եթե հոգեբանը կարողանում է իրականության միայն մի պրոյեկցիայից (այստեղ պրոյեկցիան մաթեմատիկական իմաստով եմ օգտագործում, այսինքն` իրականությունը անցնելով մարդու միջով, ինչ-որ տիպի փոփոխությունների է ենթարկվում՝ պրոյեկտվում է) կարողանում է կառուցել իրականությունը հաստատունի ճշտությամբ` օգտագործելով իր գիտելիքները, փորձը եւ այլ, ապա արդյո՞ք նա կկարողանա Ա մարդու հետ կատարված դեպքի իրական տարբերակը կառուցել, օրինակ` իմ պատմածներով։ Այսինքն` արդյո՞ք իրականության ցանկացած պրոյեկցիայից հետ գնալով կարելի է ստանալ նույն իրականությունը, թե՞ կստացվեն տարբեր իրականություններ։ Ու դե ստեղից էլ, եթե տարբեր իրականություններ ստացվեցին, ուրեմն չկա իրականություն (դրա համար էլ շեղատառ եմ գրել)։

Նաեւ մտածում եմ, որ ամեն մարդ չի, որ կարողանում է էդ իրականությունը, որը գուցե եւ հեչ էլ իրականություն չի, վերկանգնել։ Դրա համար լիքը գիտելիք, փորձ է պետք։ Ու դա դեռ հոգեբանի գործի մի մասն է, իրականության կամ չիրականության վերկանգնումից հետո նա պիտի կարողանա նաեւ մարդուն օգնել, ինչը երեւի թե ավելի բարդ կողմ է, բայց դա թողնենք մի կողմ ու անդրադառնանք նրան, որ փաստորեն, ինձ ավելի լավ հասկանալու համար պետք է լիքը գիտելիք ու փորձ։ Այսինքն` մարդուն կարելի է վերջավոր քանակի բան իմանալով ահագին լավ հասկանալ։ Ու էդքանից հետո էլ մարդկանց մեծամասնությունը իրար լավ չեն հասկանում կամ պարզապես չեն հասկանում։ Ինչի՞ էլի։ Որ հարցնես, երջանիկ, ուրախ, գնահատված, սիրված լինելու համար մարդիկ ինչ ասես կտան, բայց էդ վերջավոր քանակի նյութը չեն նստի, սովորեն, որ դիմացինին ու առաջին հերթին իրենք իրենց ավելի լավ հասկանան, ուրեմն նաեւ սիրված, երջանիկ, չգիտեմինչին ավելի մոտիկ լինեն։

Ուֆ-֊ուֆ, կյանք չի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել