ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտության «սև-սպիտակ ոճով» ներկայացված լինելն ու Ադրբեջանի հավակնություններըԵրեկ` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը, Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ երկրների արտագնա նիստերը լավագույն հնարավորությունն են բացահայտել տվյալ երկրում գոյություն ունեցող քաղաքական և մշակութային հիմնական առաջնահերթությունները:

Դ. Հարությունյանը հատուկ շեշտադրում կատարեց այլընտրանքային ազատազրկման խթանմանը վերաբերող զեկույցին` նշելով, որ դրանում արծարծված խնդիրը հրատապ է բոլոր պետությունների համար: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովն էլ ուշադրություն հրավիրեց Երևանում անցկացված Բյուրոյի հանդիպման և Մշտական հանձնաժողովի որոշման վրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով:

Այնուհետև շեշտեց. «ՀՀ-ի`ԵԽ Նախարարների խորհրդի նախագահությունը լավագույն հնարավորությունն է Հայաստանի համար իրենց ադրբեջանցի կոլեգաների հետ քննարկել ԼՂ հակամարտության ապագային վերաբերող խնդիրները»: Այնուհետև նա կարևորեց 1416 բանաձևը՝  նշելով, որ դրանում արձանագրված դրույթները կարևոր են հակամարտության էությունը հասկանալու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել