Վրաստանի կրթության նախարար Գիորգի Մարգվելաշվիլին նախօրեին հաստատել է, որ երկրի կոալիցիան քննարկում է վարչապետի պաշտոնի նոր թեկնածուի հարցը, իսկ հայտնի քաղաքագետները վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին խորհուրդ են տալիս մինչ հեռանալը անցկացնել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ, տեղեկացնում են վրացական աղբյուրները:

Վրաստանի փորձագետների ակումբի տնօրեն Սոսո Ցիսկարիշվիլին կարծիք է հայտնել, որ չնայած նրան, որ վարչապետ Իվանիշվիլին կթողնի քաղաքական կարիերան, խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների անցկացումը համարվում է Վրաստանի զարգացման համար անհրաժեշտ տարրերից մեկը, քանի որ, ինչպես նա է ասում, այսօր խորհրդարանում քաղաքական 2 իշխող ուժեր կան և չկա ընդդիմություն:

ԱՎելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից, սակայն նա կանի դա այն ժամանակ, երբ քաղաքական արենան կթողնի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել