«Փյունիկ»-ի ավագ Դավիդ Մանոյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքը: Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում մեր թիմը հյուրընկալվելու է Մակեդոնիայի գավաթակիր «Տետեքս»-ին:

«Թիմին դեռ ծանոթ չենք, բայց, ամեն դեպքում, պետք է լավ պատրաստվել այս խաղերին ու հաղթանակներով սկսել մրցաշարը: Չեմ կարծում, որ «Տետեքս»-ը կարող է բարդ մրցակից կոչվել: Սակայն ժամանակակից ֆուտբոլում միշտ չէ, որ թիմի կարգն ապահովում է արդյունքը: Ցանկացած խաղի պետք է առավելագույնս տրամադրվել ու պատրաստվել»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել