
Paramount Pictures ընկերությունը չեղյալ է հայտարարել «Z աշխարհների պատերազմը» (World War Z) ֆիլմի պրեմիերայի շքեղ շնորհանդեսը Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում, հայտնում է ITAR-TASS-ը:
Կինոստուդիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ «վերջին իրադարձությունների ֆոնին» իրենք չեն կազմակերպի շքեղ արարողություն «աստղերի ժամանմամբ ու կարմիր գորգով»:
Դրանով իսկ, ըստ կորպորացիայի ներկայացուցիչների, ֆիլմի ստեղծագործական թիմը «հարգանք կդրսևորի Բրազիլիայի ժողովրդի նկատմամբ»:
Արդեն հաստատվել է, որ Սան Պաոլո չի թռչի դերասան Բրեդ Փիթը, ով ֆիլմում մարմնավորում է գլխավոր դերակատարին, ինչպես նաև՝ ռեժիսոր Մարկ Ֆոսթերը:
Այդուհանդերձ, ֆիլմը Բրազիլիայի կինոթատրոններում կցուցադրվի հունիսի 27-ից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_194026.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել