Ա. Է դարում Ավան-Հռիփսիմեատիպ հորինվածքով Աթենիի Սբ. Սիոն եկեղեցին կառուցած ճարտարապետ Թոդոսակի եկեղեցու հարավային ճակատին թողած հիշատակագիրը («Ես Թոդոսակ շինող սրբոյ եկեղեցոյս») քերված է:

Բ. Անանուրի վրաց վանքի գլխավոր եկեղեցին 1688 թ. կառուցած ճարտարապետ Գրիգորի անունը քերված է:

Գ. Ստեփանծմինդա քաղաքի (նախկին՝ Կազբեկ) մոտ գտնվող վրաց վանքի՝ 1809-1814 թթ. կառուցման մասին պատմող եռալեզու (վրացերեն, ռուսերեն, հայերեն) արձանագրությունը, որտեղ վկայված էր վանքը երևանցի ճարտարապետի ձեռքով կառուցված լինելու մասին (հայերեն հատվածում գրված էր՝ «Ուստայ Պօղօս Մկրտումով») անհետացված է:

Չգիտեմ, թե էլ որտեղ են անհետացնում իրենց երկրները ծաղկեցրած հայ ճարտարապետների անունները, բայց հարևան Վրաստանը ցավալիորեն հենց այդպիսինն է:

Գրությանս կցում եմ Աթենիի, Անանուրի և Ստեփանծմինդայի վրաց վանքերը կառուցած հայ ճարտարապետների թողած, բայց տմարդի կերպով քերված կամ պարզապես անհետացված հիշատակագրերի լուսանկարները:

Դուշեթի շրջանում Անանուրի վրաց մեծահռչակ վանքի գլխավոր եկեղեցին 1688 թ. կառուցած ճարտարապետ Գրիգորի քերված ելնդագիր արձանագրությունը

Գորիի շրջանում Աթենիի Սբ. Սիոն եկեղեցին կառուցած ճարտարապետ Թոդոսակի քերված արձանագրությունը

Ստեփանծմինդա (Կազբեկ) քաղաքի մոտ գտնվող վրաց վանքը 1809-1814 թթ. կառուցած երևանցի ճարտարապետ Պողոս Մկրտումյանի թողած շինարարական արձանագրությունն՝ անհետացված

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել