
Ay Yapım թուրքական մեդիա-ընկերությունը Kanal D հեռուստաալիքի հետ համատեղ պատրաստվում է նոր հեռուստասերիալ նկարել:
Ինչպես հաղորդում է aznews.az-ը, հեռուստասերիալը պատմելու է հայ աղջկա և ադրբեջանցի տղայի սիրո պատմությունը:
Տեղեկատվության համաձայն՝ սերիալի գլխավոր դերակատարներն են լինելու Մարիամ Ուզերլին և Կիվանչ Թաթլըթուղը: Ներկայում դերասանների հետ բանակցություններ են վարում:
Ակնկալվում է, որ հեռուստասերիալն էկրան կբարձրանա 2014 թ.:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_turkey_194013.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել