NO METAMORPHOSISԼավ աղջիկները շատ են, սակայն մեծ պահանջարկ վայելում են վատ աղջիկները: Իսկ ի՞նչ կասեք խելացի աղջիկների մասին… Տեսնենք-տեսնենք…               

Լավ աղջիկները հավատում են տղամարդկանց, վատերը չեն հավատում, իսկ խելացիները չեն հավատում ոչ մեկին:

Լավ աղջիկները սպասում են սպիտակ ձիով ասպետի, վատերը` սև Մերսեդեսով միլիոնատիրոջ, խելացիները գիտեն, որ երկուսն էլ հորինված կերպարներ են:

Լավ աղջիկները դառնում են հոգատար կանայք, վատերը` խելահեղ սիրուհիներ, խելացիները` հավատարիմ ընկերուհիներ:

Լավ աղջիկները քնում են գիշերազգեստով, վատերը` մերկ, խելացիները` ըստ իրավիճակի:

Լավ աղջիկները հագնվում են կոկիկ, վատերը` վուլգար, խելացիները`արագ:

Լավ աղջիկները հավատում են մաքուր սիրուն, վատերը` հաճախակի հանդիպող սիրուն, խելացիները` որակյալ սիրուն:

Լավ աղջիկները հավատարիմ են ամուսնուն, վատերը` սիրեկանին, խելացիները` երկուսին էլ:

Լավ աղջիկները փնտրում են իրենց էրոգեն գոտիները, վատերը գիտեն դրանք, խելացիները համարում են, որ չէրոգեն գոտի գոյություն չունի:

Լավ աղջիկներն աշխատանք ունեն, վատերը` հովանավոր, խելացիներն ունեն սեփական բիզնես:

Լավ աղջիկները սիրում են բոլոր երեխաներին, վատերը` միայն չափահասներին, խելացիները սիրում են իրենց սեփական երեխաներին:

Լավ աղջիկները արևայրուք են ընդունում լողազգեստով, վատերը` թոփլես, խելացիները` ստվերում:

Լավ աղջիկները զրկվում են կուսությունից ամուսնական առաջին գիշերը, վատերը` առաջին հարմար առիթի դեպքում, խելացիները` մի քանի անգամ:

Լավ աղջիկները տխրելիս արտասվում են, վատերը երգում են, խելացիները գնում են գնումների:

Լավ աղջիկները կարդում են հեքիաթներ, վատերը` Կամասուտրա, խելացիները` բժշկական գրականություն:

Լավ աղջիկները բարդույթավորվում են կրծքի փոքր չափսից, վատերը պլաստիկ վիրահատություններ են անում, խելացիները հպարտանում են նրանով, ինչ ունեն:

Լավ աղջիկները վերաբերվում են սեքսին որպես պարտականություն, վատերը` որպես զվարճանք, խելացիները` որպես կյանքի մի մաս:

Լավ աղջիկները ասեղնագործում են, վատերը լուսացնում են ակումբներում, խելացիները փորփրում են համացանցը:

Լավ աղջիկները գիտեն պատրաստել, վատերը գիտեն պատվերներ տալ, խելացիները դիետա են պահում:

Լավ աղջիկները տիրապետում են օտար լեզուների, վատերը` ժարգոնին, խելացիները` իրենց սեփականին:

Լավ աղջիկները սիրով են զբաղվում, երբ սիրում են, վատերը` փողի դիմաց, խելացիները` երբ իրենք են ուզում:

Լավ աղջիկները ծանոթանում են տղայի հետ սեքսից առաջ, վատերը` սեքսից հետո, խելացիները` կախված դրա արդյունքից:

Լավ աղջիկները հավատում են դրախտին, վատերը` դժոխքին, խելացիները` Դարվինի տեսությանը:

Լավ աղջիկները դիտում են թոք-շոուներ, վատերը մասնակցում են դրանց, խելացիները ղեկավարում են նկարահանման պրոցեսը:

Լավ աղջիկները երկար սովորում են մեքենա վարել, վատերը գնում են վարորդական իրավունք, խելացիները վարձում են համակրելի վարորդի:

Լավ աղջիկները ցույց են տալիս, թե սիրում են սկեսուրին, վատերը չեն ճանաչում նրան, խելացիները սկեսուրից կիլոմետրերով հեռու են ապրում:

 

Հ.Գ. Նյութը հումորային է, պետք չի շատ լուրջ վերաբերվել գրածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել