Երբ ձեռնարկությունում գործերը ահավոր են գնում, ղեկավարությունը ճարահատյալ իրեն սնանկ է ճանանչում: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է լինում, երբ մի ամբողջ պետության սոցիալ- տնտեսական ոլորտում են գործերը ահավոր լինում: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է լինում, երբ`
• Երբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը արդեն իսկ աղաղակող է, էլ չենք խոսում իրական գործազուրկների թվաքանակի մասին
• Երբ հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները մի քանի տասնյակ անգամ ցածր են նախկին Խորհրդային միության այլ երկրների համապատասխան ցուցանիշներից
• Երբ արդյունաբերական արտադրանքի ծավալները չեն գերազանցում ամենահետամնաց երկրների ծավալներին
• Երբ սովի և անբժշկության հետևանքով տարեցտարի ավելանում է մահացածների թիվը
• Երբ արտագաղթի ծավալներն օր օրի աճում են
• Երբ 3-րդ կարգի հաշմանդամը ստանում է ընդամենը 13000 դրամ
• Երբ ազատամարտիկներն ապահովված չեն մինիմալ պահանջներով
• Երբ բանկային տոկոսները խեղդում են ժողովրդի գերակշռող մասին
• Երբ արտաքին պարտքերը իջնելու փոխարեն անընդհատ աճում են
• Երբ հիրավի տաղանդավոր երեխաներն ուսում ստանալու փոխարեն օրական 12 ժամ աշխատելով հանդերձ չեն կարողանում գոնե մի քանի լումա հետ գցել հետագա ուսման համար
• Երբ ՎՊ–ի նախագահը հայտարարում է, որ երկիրը բառիս բուն իմաստով թալանվում է
• Երբ մարզպետները «ռազբորկեքից» աչք չեն բարձրացնում
• Երբ գիտությանը, որը առանց ռեսուրսների երկրում միակ փրկման ճանապարհն է, անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում
• Երբ հայ աշխատավորն, աշխատելով հանդերձ, անապահով է
• Երբ երկրում առկա է աննախադեպ չափերի հասնող կոռուպցիա
• Երբ ՀՀ քաղաքացին բարձրաձայնում է` ես ապրում եմ ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում
• Երբ այս ամենի պարագայում չինովնիկները, այնուամենայնիվ, հնչեցնում են, որ սպասեք, լավ է լինելու` ի սկզբանե դրան չհավատալով:

Հ.Գ. Իսկ ամենակարևոր հարցը այն է, իսկ ի՞նչ վիճակի են արդյոք այս ամենը ընկալել նրանք, ովքեր որ մեզ պետք է այս մղձավանջից դուրս բերեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել