Ջոն Պրոֆյումո, Բրիտանիա, 1963: Բրիտանական զինված ուժերի նախարարի սիրավեպը ազատ վարքի տեր աղջկա հետ հանգեցրեց Բրիտանիայի ամենախոշոր քաղաքական սկանդալներից մեկի: 1963-ին բացահայտվեց Պրոֆյումոյի Կրիսթին Կիլերի հետ արտամուսնական կապը, որ տևում էր երկու տարի: Սկանդալը նրանով էր պայմանավորված, որ Կիլերը միաժամանակ հանդիպում էր սովետական լրտես Եվգենի Իվանովի հետ: Համայնքների պալատում իր ելույթի ժամանակ Պրոֆյումոն հերքում էր իր մեղքը, սակայն հետո ստիպված եղավ հրաժարական տալ: Ստիպված էր հեռանալ նաև փոխնախարար Հարալդ Մակմիլլանը: Կիլերն այլ գործով մեղավոր ճանաչվեց և 9 ամսով ազատազրկվեց: Ստիվեն Ուորդը, ով ծանոթացրել էր Կիլերին ու Պրոֆյումոյին, մեղադրվեց կավատության մեջ: Դատավարության վերջին օրը նա ինքնասպանություն գործեց: Պրոֆյումոն իր կյանքը նվիրաբերեց բարեգործությանը` փորձելով քավել բրիտանական կառավարության առջև իր մեղքը:

Հարի Հարթ, ԱՄՆ, 1987: 1987-ին Կոլորադո նահանգի սենատոր Հարի Հարթը նախագահի թեկնածուների շարքում ֆավորիտ էր: 1987-ի մայիսին` նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին Հարթի հայտնելուց մեկ ամիս անց, «Miami Harald» թերթի լրագրողները պարզեցին, որ նա արտամուսնական կապի մեջ է Դոննա Ռայս անունով մոդելի հետ: Հարթի կինը պաշտոնապես հայտարարեց, որ ամուսնու կապը Ռայսի հետ «անմեղ» է համարում, այնուամենայնիվ Հարթի վարկանիշը 32%-ից իջավ 17%: Արդեն մի քանի օր անց լուսանկարիչներին հաջողվեց անմահացնել Հարթին սիրուհու հետ, ով նստած էր նրա գրկում: Հունիսի 2-ին լուսանկարը հայտնվեց «National Enquirer» ամսագրի շապիկին: Հարթը ստիպված էր հրաժարվել նախագահի թեկնածությունից: Սկանդալից հետո նա լքեց քաղաքականությունն ու վերադարձավ փաստաբանի աշխատանքին:

Կանաան Բանանա, Զիմբաբվե, 1997: Զիմբաբվեի նախկին նախագահ Բանաան Բանանան 1997-ին մեղադրվեց իր տղամարդ աշխատակիցներին բռնաբարելու մեջ: Այդ ժամանակ նա արդեն նախագահ չէր, այլ զբաղեցնում էր Աֆրիկյան միության կազմակերպություններից մեկի դիվանագիտական պաշտոններից մեկը: 10 տարվա վաղեմության դեպքերը ջրի երես ելան այն ժամանակ, երբ նախագահի նախկին թիկնապահին մեղադրեցին մի մարդու սպանության մեջ, ով նրան անվանել էր «Բանանայի կին»:¬¬¬¬ Թիկնապահը դատարանում հայտարարեց, որ Բանանան նրան անընդհատ բռնաբարում էր, իսկ հետաքննությունը պարզեց, որ դա միակ դեպքը չէր 7 տարվա նրա նախագահության ընթացքում: 1999-ին Բանանան մեղավոր ճանաչվեց բռնաբարության 11 դեպքերի մեջ և  դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, որից 9-ը պայմանական: Բանանան մինչև կյանքի վերջ հերքում էր իր մեղավորությունը: 2003-ին նա մահացավ, իսկ հարազատների` պաշտոնական հուղարկավորություն կատարելու խնդրանքը մերժվեց:

Բիլլ Քլինթոն, ԱՄՆ, 1995-1997: Բիլլ Քլինթոնի սիրավեպը Մոնիկա Լևինսկու հետ քիչ էր մնում նրան զրկեր նախագահի աթոռից: Սկանդալը սկսվեց նրանից, որ Արկանզաս նահանգի կառավարության նախկին աշխատակցուհի Պոլա Ջոնսը մեղադրեց նախագահին մշտական սեքսուալ հետապնդումների մեջ: Դատարանում ջրի երես դուրս եկավ Լևինսկու հետ կապը, սակայն նախագահն ամեն կերպ հերքում էր դա: Արդյունքում Լևինսկին դատավորին փոխանցեց ընկերուհու հետ խոսակցությունների ձայնագրությունները, որտեղ նա պատմում էր 1995-1997-ը նախագահի հետ սիրավեպի մասին, ինչպես նաև հայտնի կապույտ զգեստը` Քլինթոնի սերմնահեղուկի հետքերով: Քլինթոնը հետագայում ստիպված եղավ խոստովանել, որ օրալ սեքսով է զբաղվել Լևինսկու հետ: Իսկ Պոլա Ջոնսը ստացավ 850.000 ԱՄՆ դոլար փոխհատուցում:


Յուրի Սկուրատով, Ռուս
աստան, 1999: 1999-ի մարտին «Россия» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց «Трое в постели» ֆիլմը: Բավականին վատ որակի ձայնագրության վրա երևում էր, թե ինչպես «գլխավոր դատախազի նման ինչ-որ մեկը» սեքսով է զբաղվում երկու աղջկա հետ: 1999-ի ապրիլի 2-ին Սկուրատովը հեռացվեց աշխատանքից: Վերջինս հերքում էր իր մեղավորությունը, սակայն ապարդյուն:

 

 

 

Հարրի Սթոունսայֆեր, Boeing, 2005: Boeing-ի ղեկավար Հարրի Սթոունսայֆերը 2005-ի մարտին հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ իր ենթակայի` Դեբրա Պիբոդիի հետ իր սիրավեպի մասին: Ներքին հետաքննությունը պարզեց, որ կապը երկկողմանի համաձայնությամբ է տեղի ունեցել, սակայն լրջորեն խախտում էր գործնական էթիկան: Սկանդալի արդյունքում Հարրի Սթոունսայֆերի 50 տարի տևած ամուսնությունը քայքայվեց:

 


Յակոբ Զումա, ՀԱՀ, 2005: 2005-ին Հարավաֆրիկյան հանրապետության ներկայիս նախագահը (այն ժամանակ փոխնախագահը) մեղադրվեց 31-ամյա կնոջ բռնաբարության մեջ: Կինը  ՄԻԱՎ վարակակիր էր, իսկ Զուման դրա մասին գիտեր: 2006-ին Յոհանեսբուրգի դատարանը Զումային անմեղ ճանաչեց` հիմնավորելով, որ սեռական կապը փոխադարձ համաձայնությամբ է տեղի ունեցել:

 

 

 

Էլիոթ Սպիտցեր, ԱՄՆ, 2008: Նյու Յորքի նախկին նահանգապետ Էլիոթ Սպիտցերը ստիպված էր հրաժարական տալ 2008-ի մարտին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ օգտվելով էլիտար մարմնավաճառների ծառայություններից` վճարել էր նրանց 80.000 ԱՄՆ դոլար: Սկանդալն ավելի թեժացավ, քանի որ Էլիոթ Սպիտցերը հայտնի էր մարմնավաճառության դեմ իր պայքարով: Սկանդալից հետո Սպիտցերը զբաղվում էր բարեգործությամբ, սակայն օգնե՞ց արդյոք դա նրան:

 

Կվամե Կիլպատրիկ, ԱՄՆ, 2008: Դետրոյտի քաղաքապետ Կվամեն Կիլմատրիկը սկանդալի կիզակետում հայտնվեց այն բանից հետո, երբ նրան երկու ոստիկան դատի տվեց: Նրանք քաղաքապետարանի աշխատակցուհի Կրիստին Բիթթիի հետ քաղաքապետի հետ սիրավեպի ականատեսն էին և հայտարարում էին, որ վերջինս հրամայել էր նրանց հեռացնել աշխատանքից, որպեսզի մաքրի հետքերը:  Կիլպատրիկն ու Բիթթին հերքում էին իրենց մեղավորությունը, սակայն որպես ապացույց բերվեցին հաղորդագրություններ, որոնք ապացուցում էին, որ զույգն իսկապես նման մտադրություն ուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել