
Եվրամիության որոշմամբ Վրաստանին 4 մլն եվրո օգնություն կհատկացվի, հայտնում են վրացական լրատվական աղբյուրները: Տվյալ հատկացումը կլինի ԵՄ-ի «Գյուղատնտեսության և գյուղերի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակներում 40 մլն եվրո արժողությամբ բյուջեով եռամյա ծրագրի առաջին հատկացումը:
Ծրագիրը կյանքի է կոչվել այս տարի, որի նպատակն է նպաստել Վրաստանի գյուղատնտեսության մոդեռնիզացմանը և գյուղատնտեսների աշխատանքների պայմանների բարելավմանը, ինչպես նաև ավելացնել շրջաններում գյուղատնտեսական արտադրանքը:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-06-25-EU-villages.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել