Պահո՜, «Շախտյորի» տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ, թե ինչո՞ւ Մխիթարյանը չի միացել թիմին, և եթե այսպես շարունակվի, ապա ակումբը ստիպված կլինի տուգանել մեր ֆուտբոլիստին:
Պալկինը հայտարարել է նաև, որ «Լիվերպուլի» հետ ոչ մի պայմանագիր չկա, ավելին, «Լիվերպուլը» չի դիմել «Շախտյորին»՝ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով: Մխիթարյանը չի ունեցել ոչ մի կոնֆլիկտ խաղացողների կամ մարզչի հետ, ու Պալկինը գտնում է, որ Հենոն պետք է բացատրի իր նման վարքի դրդապատճառները:
Իհարկե, չեմ կարող վստահությամբ պնդել, բայց կարծում եմ` Հենոյի նման հոգեվիճակի ու վարքի մեջ մեղավորություն ունի նաև մեր հանրության որոշ հատվածը, որը, սպեկուլյատիվ լուրեր տարածելով ու/կամ սպեկուլյատիվ լուրերին հավատալով, հիստերիաներ անելով, խաթարեցին մեր ֆուտբոլիստի հոգեկան անդորրն ու հավասարակշռությունը, իսկ Հենոն երբեք աչքի չի ընկել բարձր հոգեկան դիմադրողականությամբ և շատ հանգիստ կարող էր կոտրվել` տեղեկատվա-ապատեղեկատվական նման հոսքերի կիզակետում հայտնվելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել