Ինչ է թաքնված Մեհրիբան Ալիեւային` նախագահի թեկնածու առաջադրելու հետեւումԵրկու օր է անցել այն հայտարարությունից հետո, որ «Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ» կլուսակցությունը Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրում է գործող նախագահի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը, սակայն երկրի իշխանություններ ոչ մի կերպ չեն արձագանքում այդ հայտարարությանը: Ոչ նախագահի աշխատակազմը, որում կա«առաջին տիկնոջ» արձանագրային բաժին, ոչ խորհրդարանը, որի անդամ է նա, ոչ Հեյդար Ալիեւի հիմնադրամը, որի ղեկավարն է առաջին տիկինը, չեն մեկնաբանում տեղեկությունը: Չկա պաշտոնական արձագանք նաեւ«Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության կողմից, որի նախագահի տեղակալ է վերջերս ընտրվել տիկին Ալիեւան. գրում է contact.az-ը:

Պաշտոնական որեւէ մեկնաբանության բացակայության ֆոնին որոշ վերլուծաբաններ ենթադրություններ են անում` դա ինքնագործունեությո՞ւն էր, թե՞ մտածված քայլ: «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արասթուն Օրուջլուն կարծում է, որ երկրորդը: Ըստ նրա` դա քաղտեխնոլոգիական քայլ է: Իսկ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համարում է, որ դա հասարակական կարծիքի զոնդավորում է` 2018-ի նախագահական ընտրությունների թիրախով, թեեւ չի բացառում քաղտեխնոլոգիական քայլը:

Կա նաեւ կարծիք, որ Մեհրիբան Ալիեւի առաջադրումը նպատակ է հետապնդում ապակողմնորոշել ընդդիմությանը եւ միջազգային հանրությանը: Այդ թեմայով ակտիվ քննարկումները մամուլում կարող են կարծիքի ձեւավորել, որ Ալիեւան երկրի երկրորդ դեմքն է. այդ կարգավիճակը ներկայումս նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւինն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել