
«Դա էլ տանք, որպեսզի պայմանագրում լինի, որ առաջիկա հինգ տարիներին էլի փոփոխություններ չեն լինի», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սահակյանը: Անկեղծ ասած չգիտեմ` ոնց է կոչվում այն զգացմունքը, երբ լսում եմ նման հայտարարություններ, նմանատիպ մարդկանցից: Ասեմ` ատելություն, սխալ է, ասեմ` խղճում եմ, այն չէ, ծիծաղ, զզվանք, ցավ, գրող ու ցավ, թե՞ բոլորը միասին, չգիտեմ: Ուզում եմ հասկանալ` ինչու, օրինակ, Հայաստանին պատկանող «ՀայՌուսգազարդ»-ի 20%-ի փոխարեն մի քանի մարշրուտկի գիԴԶ չեք տալիս ռուսներին, կամ «Երևան Սիթիի»` ոչ Ալեքսանյանին պատկանող փայը, կամ ՀՀԿ-ի կուսակցության 20% տվեք, մեկ է օգուտը -200 է: Մի հատ Ձեր շուրջը նայեք, մի 50 տարվա «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասի համարժեք գումար կգտնեք: Կամ հինգ տարի հետո ի՞նչ եք տալու ռուսին:
Հ.Գ. Հիմա ինչ անվանեմ ես այս զգացմունքը ձեր նկատմամբ...