
Եղանակը՝ ՀՀ տարածքում. Հունիսի 25-ին հյուսիսային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 26-29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-29-ին կբարձրանա՝ 3-4 աստիճանով: Եղանակը՝ Երևանում. Հունիսի 25-ին հնարավոր է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 26-ից 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.00C (1942 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան 8.50C (1898 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 23.20C
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-06-25-weather.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել