Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը չի ներկայացել «հանքափորներ»-ի ուսումնամարզական հավաքաին:
«Երեկ Մխիթարյանը պետք է միանար թիմին, սակայն չի ներկայացել: Պատճատը մեզ հայտնի չէ: Նա երբևիցե խնդիրներ չի ունեցել ո´չ «Շախտյոր»-ի մարզիչների, ո´չ էլ ակումբակիցների հետ, իսկ ակումբը լքելու մասին ոչինչ չի ասել:
Եթե Հենրիխը վաղն էլ չներկայանա, ստիպված կլինենք տուգանել նրան»,- «Спорт день за днем»-ը մեջբերում է Պալկինի խոսքը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_193981.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



