
«Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երևանում օդը հագեցած է փոշով, ծանք մետաղներով և այլ վնասակար նյութերով՝ սնդիկ, մկնդեղ, կապար։ ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնը կատարել է Երևանի մթնոլորտում երկրաքիմիական արտանետումների առանձնահատկությունների ուսումնասիրության, որի արդյունքում պարզվել է, որ ամենաաղտոտվածը Երևանի կենտրոնն։
Քաղաքի աղտոտման հիմնական աղբյուրը մանրախճի և ավազի շահագործվող հանքավայրերն են, ապա՝ բուսազուրկ հողերը, շինհրապարակները։ Նշենք, որ մասնագետների հավաստմամբ, ծանր մետաղներն ու փոշու շատ փոքր հատիկները քաղցկեղածին են, ինչն, ի դեպ, չի խնայում ոչ մեկին՝ անկախ նրանից՝ ով է մեծ-մեծ շահույթներ հետապնդելով Երևանն այսպես հոշոտում, և ով գայրանում դրանից»,– գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել