«Որքա՞ն են վճարվում միասնական քննությունների թեստեր կազմող մասնագետները։ Այս հարցի պատասխանը Գնահատման և թեստավորման կենտրոնը պետական գաղտնիք է համարում և կտրականապես հրաժարվում որևէ թիվ հայտնել։

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ թեստերի համար վճարվող գումարների չափը չեն հրապարակվում այնպես, ինչպես չեն հրապարակվում թեստ կազմողների անունները։ Պետական բյուջեից վճարվող գումարների հետ կապված այսպիսի գաղտնապահության վերաբերյալ տարակուսանքին ի պատասխան Իսպիրյանն առաջարկել է դիմել հաշվապահին, վերջինս էլ նախ խորհրդակցել է ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանի հետ, ապա հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել