«Հաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ահռելի գումարներ է հատկացրել գովազդային նպատակներով, միայն 700 հազար դրամ նախարարությունը տրամադրել է Հանրային հեռուստաընկերությանը՝ տեսահոլովակի պատրաստման և հեռարձակման համար։

Համաձայն «Ժողովուրդ»–ին հասած տեղեկությունների՝ 819 հազար դրամ էլ այս նախարարությունը տրամադրել է «Բագրատարմ» ԱՊԸ–ին՝984 հավաստագրի, 3000 պաստառի և 12 վկայագրի տպագրության համար։ Այսպիսով, եթե սպորտը մեր երկրում չի զարգանում, ապա գոնե այդ բացը պետք է լրացնել գովազդ պատվիրելով։ Համաձայնեք, որ «փայլուն» տրամաբանություն է»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել