Գյումրեցի ուխտավորներին Սեւանից դուրս են արել. «Չե՞ք տեսնում Սերժ Սարգսյանն է անցնում» պատճառաբանությամբՀայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի հանրույթի մի քանի անդամներ երեկ իրենց երեխաների հետ`թվով 50 հոգի, գնացել են Սեւանավանք՝ ուխտի, եւ երբ պատարագի մասնակցելուց հետո փորձել են տեղավորվել օրինական կարգով եկեղեցուն պատկանող լճափին հանգստանալու, մեկը մոտեցել եւ հոխորտանքով պահանջել է ազատել տարածքը: Վերջինս ասել է, որ քիչ անց Սերժ Սարգսյանը պիտի անցնի 50 մետր վերեւում գտնվող ճանապարհով: Այս մասին, այսօր Aravot.am –ին դժգոհելով պատմեցին ուխտավորները: «Ենթադրում ենք, որ այդ անձը Սերժ Սարգսյանի դաչայի տնօրենն է, թե ինչու է նախագահն վանքապատկան այդ ճանապարհով որոշել անցնել, հասկանալի է՝ այդ տարածքում միայն Վազգենյան հոգեւոր դպրոցի սաներն են լինում, եւ խոնարհ պատանիներին միշտ էլ կարելի է շեֆի ճանապարհից հեռու քշել: Իսկ թե ափին հանգստացող շուրջ 50 հոգիս՝ հիմնականում երեխաներ, աղջիկներ ու կանայք, Շիրակից կտրել, հսկա ճանապարհ ենք անցել, ինչո՞ւ պիտի հեռանայինք այդ տարածքից, այդպես էլ մեզ համար հասկանալի եւ ընդունելի չեղավ: Մենք բնականաբար չկատարեցինք  նրա անօրեն պահանջը, բայց սրանով չպրծանք: Նա գնաց ու ոստիկանների ուղարկեց: Մենք պաշտպանեցինք մեր ու հատկապես երեխաների հանգստի իրավունքը, դե վերջը նաեւ փող ենք ծախսել, հազարից մեկ Սեւան ենք գալիս հանգստի: Մտածում էինք, որ ոստիկաններին մերժելուց հետո մեր հաջորդ հյուրերը դիմակավոր եւ բերետավոր հատուկ ջոկատայիններն են լինելու: Բայց մեզ մոտեցավ մի բարձրաստիճան ոստիկան, հենց սկզբից ներողություն խնդրեց հանգիստներս հարամելու համար եւ առաջարկեց ըմբռնումով մոտենալ իրենց արարքին, քանի որ կատարում են վերադասի սահմանած կարգը: Իհարկե, չէինք հեռանա տարածքից, եթե չմիջամտեր Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Կոնֆլիկտը չմեծացնելու նրա հորդորին հնազանդվելով`ի վերջո  հեռացանք», -պատմեցին ուխտավորները: Սակայն, ըստ նրանց, ամբողջ գիշեր վիրավորանքից չեն քնել:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել