Մեծարգո նախագահ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ մեր մարզպետների գերակշռող մասը աշխատում է հետևյալ սկզբունքով`«Ոչ թե մարդկանց հոգսն ու ցավը, այլ սեփական իշխանության կայունությունը»: Հենց այս սկզբունքն է մեղավոր, որ մենք արտագաղթում ենք, հենց այս սկզբունքն է մեղավոր, որ մենք ծայրահեղ աղքատության մեջ ենք ապրում, հենց այս սկզբունքն է մեղավոր, որ երկրում առկա է ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ:
Ամենաթողության մթնոլորտ, անպատժելիության մթնոլորտ, աղաղակող արտագաղթ, սով, անբժշկություն, սոցիալական անմխիթար վիճակ, ճարահատյալ ճանապարհներին պիկետ անող գյուղացիներ. ահա մեր մարզերի հիմնական պատկերը: Մարզերը իրենց մարզկենտրոններով այսօր ՀՀ նախագահի համար դարձել են համար մեկ խնդիրը, նա հիմա երկընտրանքի առաջ է` նշանակել մարզպետ այնպիսի կամայական հատկանիշներով, որ ընտրությունների ժամանակ նա պիտանի լինի կուսակցությանը, թե եվրոպական չափանիշներին հարիր մարզպետ, բայց կամայական հատկանիշներով զերծ մնացող կուսակցական խաղերից: Եվ ամենացավալին այն է, որ Սերժ Սարգսյանը երկմտելու երկար ժամանակ չունի, ըստ առողջ տրամաբանության` նա պետք է մարզպետներին փոխի ոչ թե սկանդալից հետո, այլ նախքան հերթական ողբերգությունը` դրանով իսկ կանխելով այն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել