Չինաստանում 7 ամսական երեխան տառապում է շատ հազվադեպ հիվանդությամբ, որի հետևանքով նրա օրեցօր մեծացող ուռուցքը պոչ է հիշեցնում: Այս մասին հաղորդում է Mail Online-ը:
Սյաո Վեյի մոտ ուռուցք է առաջացել այն պատճառով, որ նա ծնվել է ողնաշարի ճողքվածքով: Նրա մայրը բժիշկներին խնդրել է հեռացնել ուռուցքը, սակայն վերջիններս հրաժարվել են՝ ասելով, որ վիրահատությունը ոչ միայն ցանկալի արդյունքի չի տա, այլև կվնասի երեխայի առողջությանը:
Ողնաշարի վրա գտնվող այս գոյացության պատճառը խոռոչն է, որից «թափվում են» երեխայի ողնուղեղի ու նրա թաղանթների մի մասը՝ առաջացնելով պարկ: Այս հիվանդությունն, ըստ բժիշկների, զարգանում է դեռևս ներարգանդային փուլում։երեխան տառապում է շատ հազվադեպ հիվանդությամբ, որի հետևանքով նրա օրեցօր մեծացող ուռուցքը պոչ է հիշեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել