
Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս շաբաթ Ֆեյսբուքի հայտնի օգտատերերը ձեռքները ծալած չեն նստել: Չեն մոռացել զայրանալ, ուրախանալ, պատմել համերգների մասի, կիսվել տպավորություններով: Իսկ ArmStar.am-ն ուշադրությամբ հետևել է նրանց գրառումներին:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. պարզվում է` Արման Նշանյանն իր նախկին կնոջ հետ վատ հարաբերությունների մեջ չէ, այդ ամենը կարելի է եզրակացնել այս լուսանկարից, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է երգչուհի Անի Քրիստին:
Էքստրիմի սիրահար երգչուհի Սոֆի Մխեյանը որոշել է նոր սպորտով զբաղվել, իսկ արդյունքի մասին կիսվել է Ֆեյսբուքում. «Ահա և արդյունքը, կարծում եմ` վատ չի:)»:
Երգչուհի Վարսան այս անգամ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Գոռ Սուջյանի մանկության տարիների լուսանկարը և գրել. «Վուխ, Գոռիս պուպուշ աչուկները»:
Դերասան Հայկ Մարությանին սպանել են Հալալի և Զուլալի գովազդները. «Աաաաաաա: Հալալի և Զուլալի գավազդաները սպանում են:Ճ :Ճ
Երգչուհի Սիլվա Հակոբյանին զարմացրել և ուրախացրել էր Սարգիս Ավետիսյանի և Սոնա Շահգելդյանի «վերմակ-դոշակ» լուսանկարը:
Փաստորեն Սոնա Շահգելդյանը կարողանում է խմորեղեն էլ պատրաստել. «Այսօր շատ համեղ տորթ եմ պատրաստել իմ շատ սիրելի N-Show ակումբի ընկերներիս համար: Անուշ լինի…»:
Երգիչ Հայկոն զայրացած է, նրան ամեն անգամ տուգանում են, ինչպես նա է գրում. «Էս կամերաները կոնկրետ ընգել են իմ հետևից: Փաստորեն Հյուսիսային պողոտայի Moskvichka-ի մոտ չի կարելի կանգնել, կտուգանվես 5000 դրամով» (հեղ.` Գուցե կամերաները նոր տեսահոլովակ են ուզում Հայկոյից):
Շարունակությունը՝ այստեղ