Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 18:45-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրիում վերակառուցվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: Հիմնական գմբեթում բռնկված կրակը հանգցնելու համար մարզի հրշեջներից երկար ժամանակ է պահանջվել: Հիմնական խնդիրը կայացել է նրանում, որ հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ են փորձել ջուր բարձրացնել վերև և մասնակցել հրդեհաշիջմանը: Նրանց օգնել են քաղաքի բնակիչները: Հրդեհը հանգցնելու համար օգնության են հասել նաև Ախուրյանի հրշեջները, ջրցան մեքենաներով աջակցել է Գյումրու քաղաքապետարանը: Դեպքի վայր են այցելել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, տեղակալները, Շիրակի մարզի դատախազը, աշխատակիցներ և բաժինների պետեր քաղաքապետարանի նախկին կազմից, ինչպես նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով բարձրացել է եկեղեցու գմբեթ: Հրդեհի պատճառն, ըստ ՇՄ փրկարարական վարչության պետի, առայժմ անհայտ է: Մի քանի օրվա դադարից հետո այսօր վերանորոգման աշխատանքները եկեղեցում շարունակվել են, ու կա վարկած, որ հրդեհի բռնկման պատճառն անզգուշությունն է եղել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



