Ամեն օր մեր քաղաքում կարող ենք հանդիպել յուրօրինակ, հետաքրքիր, տարբերվող հանդերձանքով ու արտաքին տեսքով անցորդների: Անկախ տարիքային խմբից՝ յուրաքանչյուրը փորձում է յուրովի ներկայանալ ու տպավորություն թողնել շրջապատի վրա: Մի մասը հետևում է նորաձևության վերջին տենդենցներին, իսկ ոմանք էլ իրենք են թելադրում սեփական ոճը:
ArmStar.am-ն էլ նախաձեռնեց այս նախագիծը՝ նպատակ ունենալով գտնել, ձեր ուշադրությանը ներկայացնել առօրյա փողոցային նորաձևության ամենավառ կրողներին: Փնտրեք ArmStar Street Fashion-ի վահանակը քաղաքի տարբեր հատվածներում: Մեր լուսանկարիչը պատրաստ է ֆիքսել ձեր ոճն ու ընդգծել անհատականությունը:
ArmStar Street Fashion ֆոտոմրցույթը շարունակվում է:
Այս պահին արդեն ավարտվեց մասնակիցների լուսանկարման և գրանցման փուլը: Ընդհանուր առմամբ մրցույթի շրջանակներում լուսանկարվեց ավելի քան 300 մասնակից:
Բոլոր լուսանկարները, համաձայն մրցույթի կանոնների, այս պահին անցնում են նախընտրական փուլը: Հեղինակավոր դիզայներներից և ոճաբաններից կազմված գեղարվեստական խորհուրդը կընտրի այն մասնակիցներին, ում լուսանկարները կտեղադրվեն ArmStar.am-ի ֆեյսբուքյան էջում և կմասնակցեն համաժողովրդական քվեարկությանը:
Լուսանկարների տեղադրման պահից 30 օրվա ընթացքում կընթանա քվեարկությունը, որի արդյունքում առավելագույն քանակի Like հավաքած 3 մասնակիցները կպարգևատրվեն բրենդային հագուստի խանութներից մեկի նվեր քարտերով` 150.000 դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Հաշվարկվելու են միայն ArmStar.am-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված նկարների Like-երը:
Համաձայն մրցույթի կանոնների՝ արգելվում է քվեարկությունը ավտոմատացված համակարգերի օգնությամբ և կասկածելի ծագումով ֆեյսբուքյան հաշիվներից: Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում սեփական հայեցողությամբ հեռացնել այն մասնակիցներին, ովքեր կխախտեն այս կանոնը:
Այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցույթի մասնակիցներից մի քանիսի լուսանկարները, իսկ բոլոր մասնակիցների լուսանկարները կարող եք տեսնել ArmStar.am-ի ֆեյսբուքյան էջում շատ շուտով: Հետևեք մեր թարմացումներին:
ArmStar Street Fashion ` Հաղթիր քո ոճով!!